Լուիզա Ղամբարյանը` Սուրեն Շահվերդյանի հետ տարաձայնության և ներկայացման հետաձգման մասին

«Սև դառը շոկոլադ» ներկայացման երեկվա ցուցադրությունը հետաձգվել է մինչև  հոկտեմբերի 24։ Պարզվում է, ռեժիսորը ցանկացել է փոփոխություններ անել ներկայացնման մեջ, սակայն դերակատարներ Լուիզա Ղամբարյանն ու Արամոն ասել են, որ չեն կարող կարճ ժամանակահատվածում անել այդ փոփոխությունները։ Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան նշեց, որ դրանք ժամանակ և աշխատանք են պահանջում։

 

«Մենք հրաժարվեցինք խաղալ փոփոխություններով տարբերակը` կամ պետք է խաղայինք այնպես, ինչպես մինչև այդ ենք խաղացել, կամ չխաղայինք։ Նյութը կին–տղամարդ փոխհարաբերությունների մասին է և ճկվող է։ Առաջին անգամ չէ, երբ փոփոխություններ ենք անում։ Պարզապես այս անգամ փոփոխություններն ավելի գլոբալ էին, հետևաբար, պահանջվում էր ավելի շատ ժամանակ։ Խնդիր, որպես այդպիսին, չի եղել, պարզապես, որոշվեց, որ եթե չենք անում փոփոխություն, ուրեմն չենք խաղում»,– ասաց դերասանուհին։

 

Արվեստի բնագավառի մարդիկ ավելի տաքարյուն են, սակայն, ըստ Լուիզայի, խոսակցությունը թեժ մթնոլորտում չի ընթացել։ Նա նշեց, որ ինքը կոնֆլիկտային մարդ չէ։ «Սա աշխատանքային տարաձայնություն է, սակայն չի անդրադառնա մեր հետագա համագոյակցության վրա։ Մենք կարող ենք լինել համախոհներ, բայց ինչ–ինչ հարցերում դեմ չգնանք մեր սկզբունքներին։ Դա չի խանգարի մեր հաջորդիվ աշխատանքներին»,– ընդգծեց դերասանուհին։

 

Լուիզա Ղամբարյանը` Սուրեն Շահվերդյանի հետ տարաձայնության և ներկայացման հետաձգման մասին

 

Ամիսներ առաջ ներկայացման շուրջ կրկին աղմուկ բարձրացավ, երբ Սուրեն Շահվերդյանը հայտնել էր, որ Լուիզա Ղամբարյանը ծանր հիվանդ է, այդ իսկ պատճառով ներկայացումը հետաձգվել է, իսկ Լուիզան նշել էր, որ պարզապես իրեն վատ է զգացել, բայց ծանր հիվանդ չէ։ Խոսակցություններ տարածվեցին, որ Սուրենը սա արել էր ներկայացման վարկանիշը բարձրացնելու համար, ինչը դուր չէր եկել Լուիզային և վեճի առարկա էր դարձել։

 

«Իրականում, ամեն ինչ ավելի ծանր էր ներկայացված, քան կար։ Դա PR քայլ էր, թե ոչ, ես չեմ  կարող ասել։ Իրականությունն այն էր, որ ես վատառողջ էի, բայց ոչ ծանր հիվանդ։ Գոնե, իմ կողմից դա չի եղել PR–ի համար։ Ես փորձում եմ չխաբել ինքս ինձ։ Ես սիրում եմ, որ իմ միջավայրում չլինի կոնֆլիկտային իրավիճակ։ Գուցե, ինձանից էր գալիս, որ դա կոնֆլիկտ չդարձավ։ Ամեն դեպքում, ինձ վրա ծանր անդրադարձավ մտերիմներիս առաջին արձագանքը։ Ամեն դեպքում, դրանք աշխատանքային հարաբերություններն են, մենք շատ արագ իրար հասկացանք։ Սուրենն իմ ընկերն ու գործընկերն է։ Մենք իրար հետ ճանապարհ ենք անցել և դեռ պետք է անցնենք»,– եզրափակեց Լուիզան։

Լուիզա Ղամբարյանը` Սուրեն Շահվերդյանի հետ տարաձայնության և ներկայացման հետաձգման մասին