««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան

Թերեզա Մարտիրոսյանին շատերը ճանաչում էին մինչև «Միսս Արմենիա» մրցույթը, քանի որ նա աշխատում է որպես մոդել, ներկայանում ցուցադրություններին։ «Վիցե միսս Արմենիա» 3–րդ տեղը զբաղեցրած աղջկան շատերը տեսնում էին որպես մրցույթի հաղթող։ Tert.am Life–ի հետ զրույցում Թերեզան խոսել է մրցույթի կիքսերի, հաղթողի իր թեկնածուի, ինչպես նաև` քրոջ` Լիլի Մորտոյի մասին, որը հայկական իրականության ամենասկանդալային աղջիկներից մեկն է։

 

–Թերեզա, Դուք «Միսս Արմենիայի» ֆավորիտներից մեկն էիք համարվում, սակայն արժանացաք «Վիցե միսս Արմենիա» 3–րդ տեղին։ Ձեզ համար դա արժանի՞ տեղ էր, թե՞ ավելի բարձր տեղ էիք ակնկալում։

 

– Ֆավորիտների շարքում ինքս էլ ինձ տեսնում, դրա համար էլ մասնակցում էի։ Բնականաբար, ես ավելի բարձր տեղ էի պատկերացնում, սակայն, ինչպես հասկացա, ամենաշատ մրցանակները ես եմ ստացել։ Ես չէի կարծում, որ կստանամ «Միսս Տաղանդ» մրցանակը։ Մենք ունեինք բալետի պրոֆեսիոնալ պարուհի` Արմինե Մանուկյանը։ Կարծում էի` «Տաղանդի» փուլում նա կստանա մրցանակը, սակայն ժյուրին ինձ ընտրեց։

 

 

–Մրցույթից հետո քննադատությունների մեծ ալիք  բարձրացավ հաղթողի վերաբերյալ։ Ի՞նչ կարծիք ունեք Լիլի Սարգսյանի հաղթանակի մասին։

 

–Կարծիքները շատ տարբեր էին։ Քննադատություններ եղել են նաև իմ հասցեին, ինչին նորմալ եմ վերաբերում։ Մասնակիցներից ևս երկուսը կային, որոնց ես տեսնում էի որպես հաղթող։ Խոսքը «Վիցե միսս Արմենիա» 2–րդ տեղը զբաղեցրած Արփինե Հարությունյանի մասին է։ Նաև` վերջին շրջանում սկսեցին խոսակցություններ Հայկուհի Մաթևոսյանի մասին, որը մտավ տասնյակի մեջ, սակայն չընդգրկվեց հնգյակում։ Ես ավելի շատ Արփինեին էի տեսնում որպես հաղթող։ Կարծում եմ` նրա և՛ արտաքին տվյալները, և՛ քայլվածքն ավելի համապատասխան կլինեին, «Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե նա գնար։

 

–Որո՞նք են Լիլիի թույլ կողմերը, ինչի համար նրան չէիք տեսնում որպես հաղթող։

 

–Լիլին շատ գեղեցիկ աղջիկ է, սակայն շատ կաշկանդված է։ Խնդիրներ կան նաև դեֆիլեի հետ։ Չգիտեմ` դա 2 ամսվա ընթացքում ուղղելո՞ւ է, թե՞ չէ, իրենց մոտ կստացվի՞, թե՞ ոչ։ Հուսով եմ` կստացվի։

 

««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան

 

–Ամեն դեպքում, երբ բեմում կանգնած 24 աղջիկներից ընտրում են ամենագեղեցիկին` մյուսների մոտ նեղացածություն չի՞ մնում։

 

–Շատերի մոտ է մնում։ Կային մարդիկ, որոնք, իսկապես, արժանի էին լինել գոնե տասնյակում, սակայն չեղան։

 

–Ովքե՞ր էին նրանք։ Ձեր կարծիքով` նրանց փոխարեն ովքե՞ր արժանի չէին լինել տասնյակում, բայց եղան։

 

–Ըստ իս` Սրբուհի Ավանեսյանը պետք է լիներ տասնյակում։ Նրա կերպարը շատ յուրահատուկ էր, տարբերվող, քայլվածքը` շատ գեղեցիկ և այլն։ Արփինե Բալյանը, որը մասնակցել է «Միսս ԱՊՀ»–ին, պետք է լիներ տասնյակում։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բնականաբար, ընտրությունը ժյուրիինն էր, ոչ ոք ոչինչ չի կարող փոխել։ Թե ում չէի տեսնում տասնյակում, չեմ նշի։

 

««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան

 

–Մրցույթը կազմակերպվեց երկար տարիների դադարից հետո։ Այն նախաձեռնող Գոհար Հարությունյանի նպատակն էր ր բարձրացել մրցույթի հեղինակությունը։ Ըստ Ձեզ` ստացվե՞ց։

 

–Կարծում եմ` հակառակը եղավ, որովհետև բավականին շատ կիքսեր եղան։ Շատ եմ ցավում այդ դեպքերի համար, որոնցից ոչ բոլորն էին կապված մասնակիցների հետ, ավելի շատ կապված էին կազմակերպչական հարցերի հետ։ Ես հազվադեպ եմ հետևում մեկնաբանություններին, սակայն որքանով կարդացել եմ` շատ քիչ են դրական արձագանքները, առավել ևս` կազմակերպչական հարցերով։ Կարծում եմ` քննադատություններն այնքան շատ էին, որ հեղինակությունը չբարձրացավ։

 

–Նախորդ տարիներին հետևե՞լ եք մրցույթին։

 

–Շատ չեմ հետևել։ Վերջին անգամ կազմակերպված մրցույթը նույնիսկ չեմ նայել մինչև վերջ։ Կարծում եմ` բոլոր տարիների ընթացքում ամենահաջողված ընտրությունը Լուսինե Թովմասյանի և Գոհար Հարությունյանի դեպքում էր։

 

««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան

 

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։ Պատրաստվո՞ւմ եք մեկնել միջազգայինմրցույթների։

–Չէ, գեղեցկության ասպարեզում միջազգային մրցույթների գնալ չեմ պատրաստվում։ Այլևս չեմ մասնակցի գեղեցկության մրցույթների։ Պատճառն արդյունքները չեն, պարզապես, այդ ամենն արդեն անհետաքրքիր է ինձ համար։ Կարծում եմ` վերջ, այս թագը, տիտղոսները կպահեմ, երբ ծերանամ, ցույց կտամ թոռնիկներիս։ Հիմա ավելի լուրջ բաներով կզբաղվեմ։ Ծրագրում եմ հաջորդ տարի կրկին համալսարան ընդունվել և երկրորդ մասնագիտություն ձեռք  բերել մարքեթինգի, մենեջմենթի գծով։ Կշարունակեմ նաև մոդելային կարիերաս։

 

Ափսոսո՞ւմ եքոր մասնակցեցիք։

 

–Չէ, որովհետև, ինձ համար շատ մեծ փորձ էր։

 

««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան

 

–Թերեզա, երեկվանից համացանցում լայն քննարկման արժանացավ Ձեր և Ձեր քույրիկի` Լիլի Մորտոյի լուսանկարը։ Հասարակությունը նրան միանշանակ չի ընդունում, քանի որ նրան վերագրում են բազմաթիվ  պլաստիկ վիրահատություններ։ Նա ավելի արհեստական գեղեցկություն ունի։ Արտաքնապես դուք շատ տարբեր եք։  Հետաքրքիր է` Դուք ի՞նչ խորհուրդներ եք տալիս իրեն։

 

–Ես հասկացել եմ, որ մարդն ինչ էլ անի, քննադատություններ, միևնույն է, լինելու են։ Լիլին ինձանից մեծ է 5 տարով։ Բնականաբար, դեռ մանկուց մեկս մյուսին ինչ–որ խորհուրդներ տալիս ենք, սակայն յուրաքանչյուր մարդ ինքն է անում իր ընտրությունը։ Ոչ ոք իրավունք չունի քննադատել մյուսին։ Կարծում եմ` մեկնաբանություններ գրում են այն մարդիկ, որոնք, կոպիտ ասած, պարապ են և առիթը բաց չեն թողնում, որպեսզի մյուսներին վիրավորեն։

 

–Այսինքն` Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր քույրիկի արտաքին տեսքը։

 

–Եթե խոսքը պլաստիկ վիրահատությունների մասին է, ես դրանց այդքան էլ կողմ չեմ։ Ես իմ քույրիկին այնքան շատ եմ սիրում, որ յուրաքանչյուր պլաստիկայի դեպքում էլ իրեն շատ կսիրեմ։ Իրականում, նա միայն քիթն է վիրահատել։

 

««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան

 

–Թերեզա, Դուք նույնպես ներկայանում եք բաց կերպարներով։ «Միսս Արմենիայում» ներկայացաք բիկինիով, թափանցիկ զգեստով, սակայն Ձեր քրոջ բաց զգեստը շատ ավելի լայն քննարկման ու քննադատության արժանացավ։ Իրեն շատերը վուլգար են համարում։ Ձեզ համար իր կերպարում վուլգարություն կա՞։

 

–Իհարկե, մի քիչ կա վուլգարություն, բայց ինքը չի նեղվում։ Մեր տարբերությունը նաև  դրանում է։

 

Իրականում նույն բացվածքով զգեստը կարող են հագնել 2 տարբեր աղջիկ, յուրաքանչյուրի վրա տարբեր նստի։ Միգուցե, ինչ–որ մեկը վուլգար է երևում, մյուսը` ոչ։ Մարդիկ տեսնում են այն, ինչ իրականում ուզում են տեսնել։

 

—Տեսակով շա՞տ տարբեր եք։

 

–Բնավորության որոշ գծեր կան, որ շատ նման են, բայց իրականում տարբեր ենք։ Մենք ընտանիքում 5 երեխա ենք, չորսս` աղջիկ, բոլորս իրարից տարբեր։ Միևնույն ժամանակ, բավականին շատ հարցեր են լինում, որոնց դեպքում ես ու Լիլին համակարծիք ենք ու իրար շատ լավ հասկանում ենք։

««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան