Կառավարությունը որոշել է աշխատեցնել տարեց մարդկանց

Հայաստանում պետք է անցում կատարվի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացմանը, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ 1992 թ.-ից ՄԱԿ-ը հոկտեմբեի 1-ը հռչակել է որպես տարեցների միջազգային օր:«Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից և խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում»,- նշեց վարչապետը:Նրա խոսքով՝ հետևաբար, սկզբունքորեն նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն:Կարեն Կարապետյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց աշխատաշուկայում ընդգրկելու հնարավորության հարցերը:Նաև ասաց, որ պետք է ուսումնասիրել միջազգային փորձը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների բարելավման ուղղությամբ:

Կառավարությունը որոշել է աշխատեցնել տարեց մարդկանց