Մխիթարյանին եմ ասուլիսի բերել, որովհետեւ նա ռուսերեն գիտի. Մոուրինյո

Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը՝ «ԲԿՄԱ»-ի հետ խաղից հետո. (տեսանյութ)

«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկացել բացահայտել՝ արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը մասնակցելու է ԲԿՄԱ-ի դեմ խաղին, թե՝ ոչ: Ռուսական թիմի դեմ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը Մոսկվայում կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 27-ին: Նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Մոուրինյոն նշել է՝ այն, որ ասուլիսին ֆուտբոլիստներից ներկայացել է Մխիթարյանը, չի նշանակում, որ նա մասնակցելու է հանդիպմանը:

«Սովորաբար ես ասուլիսներին բերում եմ այն խաղացողներին, որոնք հաջորդ օրը խաղալու են, բայց Մխիթարյանը եկել է, որովհետեւ ռուսերեն գիտի: Պարզապես ցանկանում եմ հեշտացնել լրագրողների՝ հատկապես ռուս լրագրողների գործը: Չեմ ասի՝ նա կլինի մեկնարկային կազմում, թե՝ ոչ: Գուցե լինի, գուցե՝ ոչ:

Անցած մրցաշրջանում նա լավ է հանդես եկել Եվրոպա լիգայում, բայց անցած մրցաշրջանն անցած մրցաշրջանն է, Չեմպիոնների լիգան այլ մակարդակ է, շատ ավելի բարդ է: Մեզ անհրաժեշտ է, որ բոլոր ֆուտբոլիստներն իրենց լավագույնն անեն»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մոուրինյոն խոսել է նաեւ մրցակցի մասին: Նա վերհիշել է իր նախորդ հանդիպումները ԲԿՄԱ-ի հետ եւ նշել, որ սա լինելու է լավագույն ԲԿՄԱ-ն, որի դեմ նա երբեւէ խաղացել է:

Մխիթարյանին եմ ասուլիսի բերել, որովհետեւ նա ռուսերեն գիտի. Մոուրինյո