«Օսկար»-ի «օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կներկայացվի «Եվա» դրաման

«Գեղարվեստական նշանակությունից բացի «Եվա»–ն ունի նաև քաղաքական նշանակություն». Րաֆֆի Մովսիսյանը` ֆիլմն «Օսկար»-ի ներկայացնելու մասին

Ամերիկյան կինոակադեմիայի` «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայկական ազգային կինոակադեմիան կներկայացնի ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման։ Այս մասին Tert.am Lifeին հայտնեցին «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունից։

Ֆիլմը հայալեզու է։ Այն հայ–իրանական ֆիլմարտադրողների համագործակցության արդյունք է։ Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Նկարահանումներն իրականացվել են Արցախում։ Այժմ այն ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում։

Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, օպերատորը՝ Հասան Քարիմին, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին, պրոդյուսերը՝  Թաղի Ալի Ղոլիզադեհը։

Ֆիլմում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլք։

Films

«Օսկար»-ի «օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կներկայացվի «Եվա» դրաման

Հայկական ազգային կինոակադեմիայի որոշմամբ` այս տարի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կներկայացվի ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման։ Ֆիլմն ընտրվել է կինոյի ոլորտում ավանդ ունեցող մարդկանցից կազմված հանձնաժողովի կողմից։ Tert.am Life–ը ֆիլմի մասին խոսել է ռեժիսորի և Հայկական կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանի հետ։

Ֆիլմը դեռ պետք է անցնի Օսկարի նոմինանտների նախընտրական փուլը։ Նախորդ տարի Հայաստանից նույն անվանակարգում հայտագրվել է «Երկրաշարժ» ֆիլմը, որն «Օսկարի» հանձնաժողովը համարել է ոչ հայկական, քանի որ ֆիլմի ստեղծագործական խմբի մեծ մասը Հայաստանից չէր։ Մեզ հետաքրքրեց` արդյոք «Եվա» դրաման, լինելով հայ–իրանական համատեղ արտադրանք, չի արժանանա նույն ճակատագրին։

«Խնդիրն «Օսկար»–ի վարած քաղաքականությունն է։ «Երկրաշարժ» ֆիլմի ստեղծագործական կազմի որոշ մասնակիցներ հանդիսանում են երկքաղաքացի` Հայաստանի և Ռուսաստանի։ «Օսկարի» հանձնաժողովը որոշեց, որ երկքաղաքացիությունները պետք է հաշվեն հօգուտ Ռուսաստանի։ «Եվա» ֆիլմի դեպքում մենք երկքաղաքացի մասնակցիներ ունենք և վտանգ կա, որ այս տարի ևս կկանգնենք նույն խնդրի առաջ, բայց այդ ամենը նախապես որոշել կամ կարգավորել անհնար է»,– ասաց Րաֆֆի Մովսիսյանը։

«Օսկար»-ի «օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կներկայացվի «Եվա» դրաման

Նրա խոսքով` ի տարբերություն նախորդ ֆիլմի, «Եվա» դրամայի ստեղծագործական կազմի մեծամասնությունը հայեր են։ Համատեղ աշխատանքների դեպքում ֆիլմը կարող է ներկայացնել արտադրող պետությունը. այս դեպքում` Հայաստանը։

«Կարծում եմ, որ այս ֆիլմը համատեղ աշխատանքների արդյունքում նկարահանված լավագույն ֆիլմերից մեկն է։ Վերջին տարիներին «Օսկարին» հետևելով` չէի ասի, թե ֆիլմն իր գեղարվեստական որակով համապատասխանում է մրցանակաբաշխությանը, բայց գիտեմ, որ ամերիկյան կինոակադեմիայում մեծ դեր ունի լոբբինգը։ Իրանական արտադրող կողմը շատ լուրջ կառույց է, ճանաչված ընկերություն, որը նախորդ տարիներին արժանացել է մի քանի «Օսկար»–ի և կարող է լավ զբաղվել ֆիլմի լոբբինգով։ Այնպես որ, մեր ուժերին զուգահեռ իրենց աջակցությունն էլ մեծ կլինի և կկարողանանք ֆիլմն առաջ տանել»,– ասաց Րաֆֆին։

Ֆիլմը դրամատիկ պատմություն է հետպատերազմյան ժամանակաշրջանում ընտանիքում հնարավոր դրամաների և զարգացումների մասին։ Րաֆֆիի խոսքով` գեղարվեստական նշանակությունից բացի «Եվա» դրաման ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ այն ստեղծվել է հայ–իրանական հարաբերությունների արդյունքում, իսկ գործողությունները կատարվում են Արցախում։

«Օսկար»-ի «օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կներկայացվի «Եվա» դրաման

Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, ով ազգությամբ հայ է, ԽՍՀՄ տարիներին նրա ընտանիքին աքսորել են Իրան։ Արդյունքում Սարգսյան ազգանունը դարձել է Աբադ։

«Այս ֆիլմը ցույց է տալիս պատերազմի արհավիրքը և ազդեցությունը մարդու ճակատագրի վրա։ Ես ցանկացել եմ ցույց տալ, թե կյանքն ինչքան գեղեցիկ է, որ հակառակ ամեն դժվարության` կարող ենք ապրել։ Ապրելն ամենակարևորն է։ Ֆիլմը, որտեղ մարդը ճաշակում է պատերազմի արհավիրքը, կարող էր նկարահանվել աշխարհի տարբեր ծայրերում, բայց ես ընտրեցի Արցախը, քանի ինձ հոգեհարազատ են հայերն ու մեր երկիրը»,– ասաց Անահիտ Աբադը։